Ժաննա Ֆրիսկեն վերադարձել է Ռուսաստան
Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով տարբեր երկրներում արդեն 1 տարի է բուժումներ է ստանում քաղցկեղի դեմ, վերադարձել է Ռուսաստան: Նա մոտ օրերս լրագրողների հետ ասուլիսին կմասնակցի:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի՝ քաղցկեղով հիվանդ լինելու լուրը առաջին անգամ տարածվեց հունվարին: Նրա բուժման համար խոշոր գումար հանգանակվեց, ինչն էլ նրան հնարավորություն տվեց բուժման կուրս անցնել Գերմանիայում, Ամերիկայում, Չինաստանում: