Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է
Նյու Յորքի կլինիկաներից մեկում գտնվող քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է:
Այս մասին հայտնել է իր միկրոբլոգում հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դեբրովը:
Ճանաչված հաղորդավարը Ժաննա Ֆրիսկեի մասին լուրեր է ներկայացրել Twitter-ում: «Ընկերնե՛ր, իմ ունեցած տեղեկություններով, Ժաննա Ֆրիսկեն արդեն սկսել է կազդուրվել: Շնորհակալություն Աստծուն և մեր աղոթքներին»,- գրել է Դիբրովը: