211652_close_icon
views-count18789 դիտում article-date 09:22 26-10-2014

Արտակարգ դեպք Զոլաքար գյուղում. գայլերը ոչխարների սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Զոլաքար գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Պարգև Մրտեյանը լուսաբացին հայտնաբերում է որ գայլը, կամ գայլերը հոշոտել են իրեն պատկանող 160 գառներից 45-ին, որոնք բոլորն էլ սատկել են: Այս պահին գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական խումբը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հավանաբար, գայլերը մտել են Պ. Մրտեյանի գոմ, այնտեղից դուրս են հանել ոչխարներին, որից հետո սպանդ արել: Գոմից անհայտացել են նաև 2 հորթ, իսկ քիչ առաջ` հոշոտված մի ոչխարի էլ հայտնաբերեցին գյուղի գերեզմանների ճանապարհին: Գյուղացիները սպասում են, որ իրենց այցելի գյուղապետ Արման Ղազարյանը, որպեսզի տեսնեն, ինչ է հնարավոր անել` գյուղացուն օգնելու համար: ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ա. Ղազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորության սահմաններում ` գյուղապետարանի բյուջեի հաշվին կփորձեն հնարավորին չափով օգնության ձեռք մեկնել գյուղացուն: Իրավիճակի մասին էլ պատրաստվում է դիմել մարզպետին, ու վստահ է, որ մարզպետն էլ բարի կամք կդրսևորի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր