1402 դիտում
09:31 25-10-2014
«Ռոսնեֆտ»ը հրաժարվել է ներդրումներ կատարել «Նաիրիտ»-ում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում:
««Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի և ամենաբարձր մակարդակով: Դեռևս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»: Ու չնայած ՀՀ իշխանությունները վաղուց իրազեկված են, որ «Նաիրիտի» թեման փակված է, այդ մասին նախընտրում են լռել, քանի որ դա կարող է «Նաիրիտի» աշխատակիցների շրջանում կրքեր բորբոքել»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
10:47 27-08-2014
«Ռոսնեֆտ»-ը բանակցություններ է վարում Հայաստանում գործող «Սի Փի Էս» (CPS) ընկերության հետ. «ՀԺ»
1082 դիտում
17:51 19-09-2014
«Ռոսնեֆտ» և Exxon Mobil ընկերությունները դադարեցրել են արկտիկյան շելֆում հորատումները
888 դիտում
17:24 17-11-2014
«Ռոսնեֆտ»-ը նավթ կգնի վենեսուելական ընկերությունից
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»