1862 դիտում
10:47 27-08-2014
«Ռոսնեֆտ»-ը բանակցություններ է վարում Հայաստանում գործող «Սի Փի Էս» (CPS) ընկերության հետ. «ՀԺ»
«ՀԺ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում գործող «Սի Փի Էս» (CPS) ընկերության հետ` վերջինիս բենզալցակայանների ցանցը գնելու շուրջ: Թե ինչ փուլում են այդ բանակցությունները և ինչ պայմանների շուրջ են դրանք ընթանում, առայժմ պարզ չէ:
Թերթի փորձերը` մանրամասներ ճշտել և մեկնաբանություններ ստանալ «Սի Փի Էս» ընկերությունից, հաջողություն չեն ունեցել:
«Հայտնի է, որ CPS-ի բենզալցակայանների ցանցը խոշորագույնն է ՀՀ-ում: Պաշտոնապես այս ընկերության նշանի տակ գործում է շուրջ 50 լցակայան, որոնցից մոտ կեսը տեղակայված է Երևանում: Մեր տեղեկություններով, գործարքի ծավալը այնքան էլ մեծ չէ և կազմելու է 5-8 մլն դոլար, որի դիմաց «Ռոսնեֆտին» կանցնեն ոչ միայն բենզալցակայանները, այլ նաև CPS-ի մեծածախ բազաները:
Ըստ նույն աղբյուրների, գործարքի հաջող ավարտից հետո CPS-ի նշանի տակ այսօր գործող բենզալցակայանների վրա կհայտնվի արդեն «Ռոսնեֆտի» ապրանքային նշանը: Վերջին օրերին պարզվել է, որ «Ռոսնեֆտի» գործերը այնքան էլ լավ չեն, բայց ինչպես դա կազդի CPS-ի հետ վարվող բանակցությունների վրա, դժվար է ասել»,- հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
20:03 03-08-2020
Վիլիանը հրաժարվել է «Չելսիի» հետ պայմանագիր կնքել և բանակցություններ է վարում «Արսենալի» հետ
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»