«Ռոսնեֆտ»-ը նավթ կգնի վենեսուելական ընկերությունից
Վենեսուելան եւ «Ռոսնեֆտ»-ը պայմանագիր են ստորագրել` նավթի եւ նավթամթերքների առեւտրի վերաբերյալ, հայտնում է Itar-Tass-ը:
«Ռոսնեֆտ»-ը հինգ տարում վենեսուելական PDVSA ընկերությունից 1,6 միլիոն տոննա նավթ եւ 9 տոննա նավթամթերք կգնի, ասվում է «Ռոսնեֆտ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
PDVSA ընկերությունը հայտարարել է, որ «Ռոսնեֆտ»-ին հնարավորություն կընձեռի ամրապնդել դիրքերն արտասահմանյան շուկայում: