1925 դիտում
23:59 14-11-2020
Խոակին Կապառոս. Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին
Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
[b]-Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, որոնցում նրանք ուրախանում էին Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել այդ խաղին, և կարծո՞ւմ եք՝ սա հոգեբանական առումով կարող է խանգարել Վրաստանին։
[/b]
-Կարծում եմ, որ եղել են նաև երկրպագուներ, ովքեր երկրպագել են Վրաստանի հավաքականին։ Հոգեբանական առումով նման պարտությունից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար միգուցե դժվար լինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։
[b] -Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, չի կարողացել միանալ հավաքականին իր ակումբում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Այս պարագայում վաղվա խաղում դուք եք լինելու թիմի առաջատարը։ Պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատու դերը։
[/b]
-Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։
[b] -Հայաստանի ազգային հավաքականը կարո՞ղ է հաղթել վաղը, և մի քանի օր անց հաղթելով նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն՝ այս խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։
[/b]
-Այո, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին։
[b]-Հավաքականում խաղացել եք մի շարք մարզիչների օրոք: Ի՞նչ փոփոխություններ և նորամուծություններ է իր հետ հավաքական բերել Խոակին Կապառոսը:
[/b]
-Մարտավարական որոշակի փոփոխություններ կան, մարզումների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։
[b] -Պարոն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչ օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյո՞ք նրան կարելի է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանի փոխարինող հարձակման կենտրոնում։
[/b]
-Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։
[b] -Վրաստանի և Էստոնիայի դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչ խաղի վերջնամասը: Չբացահայտելով ձեր խաղային ծրագիրը, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
[/b]
-Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
15:26 29-03-2021
Խոակին Կապառոս. «Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2410 դիտում
21:59 04-06-2021
Խոակին Կապառոս. Մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1126 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1123 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1360 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը