211652_close_icon
views-count3959 դիտում article-date 13:51 24-10-2014

Բերման են ենթարկվել տղամարդիկ՝ ներարկիչներով

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օրերս Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 1/9 շենքի բակից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հրանտ Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով: Հրանտ Վ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար: Նույն օրը ոստիկանները բերման են ենթարկել նաև 1975 թ. ծնված Նիկոլայ Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ` դարչնագույն հեղուկով: Նիկոլայ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր