3981 դիտում
09:18 24-10-2014
Սուրիկ Խաչատրյանը «գործի է դրել» իր «սև ցուցակը». ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:
Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել:
Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:
Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը:
Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու ՏԻգրան Կարապետյանի ընկերն է:
Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. Նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:
Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4115 դիտում
10:50 17-07-2015
Ո՞վ է մտել ոսկու գործի մեջ, ո՞վ է նալոգ դրել էս գործի վրա. «Ժամանակ»
3058 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»