Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում առաջացած իրավիճակը
Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում առաջացած իրավիճակը:
ՌԴ ԱԳ նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարարների զրույցը տեղի է ունեցել այսօր` մարտի 9-ին: Իսկ թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը չի հայտնվում:
Ըստ տեղեկության նախարարները քննարկել են գործողությունների հարցը, որոնցով հնարավոր կլինի կարգավորել առաջացած հասարակակակն քաղաքական դրությունն Ուկրաինայում:
Ավելի վաղ ևս տեղի էր ունեցել նման քննարկում, որին միացել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը: