Գագիկ Բեգլարյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին
Դուք միշտ հետեւություններ անում եք սխալ: Կառավարության շենքից դուրս գալիս այսպես արձագանքեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների կողմից իրեն ուղղված այն հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ նա փոխվարչապետ դառնալու ցանկություն ունի:
Գ. Բեգլարյանն ընդգծեց, թե փոխվարչապետ դառնալու ցանկություն չունի և ավելացրեց. «Տենց առաջարկություն չի եղել, տենց բան չկա: Իսկ եթե առաջարկություն չկա, ուրեմն հրաժարվելու կարիք էլ չկա»:
Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո, որպես փոխվարչապետի հավանական թեկնածու շրջանառվում է նաեւ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: