Գերմանիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը. Գերմանիայի արտգործնախարար
Գերմանիան ուշադիր հետևում է տարածաշրջանային, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա հույս է հայտնել, որ Փարիզում հոկտեմբերի 27-ին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, կհալեցնի 2 երկրների սառը դիրքորոշումները և կբերի հակամարտության լուծմանը:
Շտայնմայերը նշել է, որ Գերմանիային մտահոգում է շփման գծում առկա լարվածությունը և հեևում է իրավիճակին՝ հուսալով հակամարտության արագ կարգավորմանը: