Մենք Ֆրանսիայից կոնկրետ առաջարկ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում. Մամեդյարով
Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը Ֆրանսիայից կոնկրետ առաջարկ է ակնկալում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հետ:
«Առավել մանրամասն տեղեկատվության բացակայության հետ կապված հավելյալ որևէ բան այդ հարցով չեմ կարող փոխանցել»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: