Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Գալաթասարայ»-ի դեմ խաղում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայ» - «Բորուսիա» խաղից հետո գերմանական Ruhr Nachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, ով ստացել է 1,5 բալ: Բարձր գնահատականի է արժանցել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 2 բալ:
Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:
Ռոման Վայդենֆելլեր՝ 2,5 բալ
Լուկաշ Պիշչեկ՝ 2,5
Մաթս Հյումելս՝ 3
Մաթիաս Գինտեր՝ 3
Նեվեն Սուբոտիչ՝ 3,5
Սոկրատիս Պապաստատոպուլոս՝ 3
[b]Հենրիխ Մխիթարյան՝ 2[/b]
Մարկո Ռոյս՝ 2
Սեբաստիան Կեհլ՝ 2,5
Սվեն բենդեր՝ 2,5
Շինջի Կագավա՝ 3
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ՝ 1,5