6650 դիտում
20:25 22-10-2014
Ի՞նչ գործ ունեք իմ խնամու հետ, ոչ ոք չի կարող նախագահին փոխել. Հովիկ Աբրահամյան
«Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունենք, ես չեմ հասկանում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով այն լուրերին, թե իր խնամի՝ Գագիկ Ծառուկյանը արժանի հետնորդ է Սերժ Սարգսյանին, թե ոչ: «Նախ, ոչ ոք չի կարող նախագահին փոխել: Ավելին` կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել: Ձեզ էլ խորհորդ եմ տալիս չխոսել, քանի որ նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու:Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով այդ մասին խոսում է, դա ժամանակավրեպ է եւ կոռեկտ չէ՚,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը առաջարկեց խոսել մեր կառավարության, տնտեսության, ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակի մասին:
Իսկ հավանական իշխանափոխության մասով ասաց, որ որեւէ հիմք չի տեսնում:
«Իշխանափոխություն ասելով չի, պետք է հիմքեր լինի, ես իշխանափոխության որեւէ հիմք, կառավարման ճգնաժամ չեմ տեսնում: Հակառակը` տեսնում եմ, որ կառավարությունը ակտիվ աշխատում է»,- ասաց Հովիկ Աբրահմյանը եւ ավելացրեց, որ բոլոր ուժերին էլ առաջարկում է միասին աշխատել, իսկ փոխվարչապետի հարցը` ըստ Հովիկ Աբրահամյանի, դեռ չի քննարկվել:
Նմանատիպ նյութեր
27308 դիտում
16:06 31-10-2015
Երևանի ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում հարսանքավորները չհասան խնամու տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
81690 դիտում
14:23 23-05-2018
Վահրամ Բաղդասարյանի խնամու սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս. Meganews.am
Այս բաժնից
547 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
403 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
448 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը