Գագիկ Բեգլարյանը` Սատանի կամրջի մասին
Կառավարությունում այսօր քննարկվում է Տաթեւ վանական համալիր տանող Սատանի կամրջի ճանապարհահատվածի վերանորգման խնդիրը:
Այս մասին այսօր ԱԺ –ում կառավարության հետ հարցուպատտասխանի ժամանակ ասաց տրասպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` արձագանքելով ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հարցին, որը կապված էր Տաթեւի վանական համալիր տանող Սատանի կամուրջ կոչվող ճանպարահատվածին:
Պատգամավորը բարձրաձայնեց, որ այդ ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում եւ իր բացասական հետքն է թողնում զբոսաշրջության վրա: Հույս հայտնելով, որ 2015թ-ի պետբյուջեի քննարկումներում այդ հարցը տեղ կգտնի: Գագիկ Բեգլարյանը, արձագանքելով խնդրին` ասաց, որ բոլորիս էլ հայտնի է այդ ճանպարհահատվածի վիճակը, որը տեղական նշանակություն ունեցող ճանպարհահատված է:
"Քննարկման վերջնարդյունքը այսօր չկա: Բայց պատաստ լինելու դեպքում` կներկայացնենք: Հնարավոր է նաեւ, որ այն վերանորոգվի մարզային ֆինանսավորմամբ":