Ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանը, նույն ինքը` «Բիզնես լեդին», ամենաթանկարժեք պայմանագրերը կնքում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում:
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 մլն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչեւ տարեվերջ կվճարվի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերը ինքն է: Իսկ թե ինչպես է ստացվում, որ Նաղդալյանին պատկանող ընկերությունների հետ մշտապես նման թանկարժեք պայմանագրեր են կնքվում, Նաղդալյանը չի գաղտնազերծում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: