883 դիտում
23:47 21-10-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է շրջանցել «Չելսի»-ին. վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համոզված է, որ իր թիմը նախկինի պես հավակնում է Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը:
« Կարո՞ղ ենք շրջանցել «Չելսի»-ին. ամեն ինչ հնարավոր է: Եթե ես ասեմ, որ մենք նրանց կշրջանցենք, ապա ինձ մեծամիտ կանվանեն: Բայց ինձ նախկինում բազմաթիվ անգամ հաջողվել է նման սխրանքներ գործել, օրինակ՝ «Բարսելոնա»-ում: Ներկայումս «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն գտնվում են ավելի բարձր մակարդակում: Տեսնենք՝ կկարողանա՞նք հաղթել նրանց», - վան Գալի խոսքերը մեջբերում է Sportsmole.co.uk-ը:
Հարկ է նշել, որ Պրեմիեր լիգայի 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակած 12 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում և առաջատար «Չելսի»-ից հետ է մնում 10 միավորով:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
22:43 26-10-2014
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝1:1. վան Պերսին վերջին րոպեին փրկեց «Յունայթեդ»-ին. տեսանյութ
2222 դիտում
20:17 28-01-2016
Լուի վան Գալ. Լրագրողները 3 անգամ ինձ հեռացրել են, սակայն 4-րդ անգամ դա կարող է ճիշտ դուրս գալ
689 դիտում
16:10 03-09-2014
Չեմ ափսոսում, որ գլխավորել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. վան Գալ