Չեմ ափսոսում, որ գլխավորել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ անգլիական թիմում իր կարիերայի ծանր սկիզբը իրեն չի զարմացնում:
«Ես չեմ ափսոսում, որ գլխավորել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` չանայած, որ սա շատ բարդ աշխատանք է, և ես դա հասկանում եմ: Ներկայումս իրավիճակը այդքան էլ սարսափելի չէ, որքան ես պատկերացնում էի: Ես պատրաստ էի իրադարձությունների նման զարգացմանը: Իհարկե, ես կարող էի ինձ համար ավելի հեշտ տարբերակ ընտրել: Կարող էի գլխավորել «Տոտենհեմ»-ը, և այնտեղ այսքան բարդ չէր լինի, սակայն ես որոշեցի ամենաբարդ մարտահրավերը ընդունել: Ես ցանկացա գլխավորել երկրի թիվ 1 ակումբը, այլ ոչ թե «Տոտենհեմ»-ը»,-ասել է վան Գալը: