872 դիտում
16:56 21-10-2014
ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է
Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 10-20-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 17 ստուգումների արդյունքում արձանագրվել է 186.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՄԻԿՈՒՍ» ՍՊԸ՝ 25.9մլն դրամ, «ԴԵՎԱՆԴԱ» ՍՊԸ՝ 86.1մլն դրամ, «ՍՊՈՐՏ ԹԱՅՄ» ՍՊԸ` 29.2մլն դրամ, «ԿԱՅԾ» ՍՊԸ` 9.1մլն դրամ, ա/ձ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԶԻԿՅԱՆ՝ 9.7մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 40 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 23-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 16 ստուգումներ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` 18.7մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, իսկ 96 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում թվով 19 հարկ վճարողներին առաջադրվել է 7.7մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 33 հազար 303 հատ կամ 166%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 177.0մլն դրամով կամ 7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 3 հազար 452 հատով կամ 4%-ով, սակայն արտացոլված շրջանառության գումարը աճել է 61.2մլն դրամով կամ 1.1%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4561 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.6մլրդ դրամ ընդհանուր արժեքով (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հոկտեմբերի առաջին 10-օրյակի ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ցանկում ներառված 20 դեպքում՝ 670.2մլն դրամ արժեքով, չեղյալ կամ անվավեր ճանաչվելուց հետո դուրս են գրվել ճշտված հարկային հաշիվներ:
Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 74 հարկ վճարողի մոտ առաջացել է 73.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 36 հարկ վճարողի մոտ 51-ով ավելացել է աշխատողների թվաքանակը:
Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 275.1մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
12:26 01-10-2014
ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է
1058 դիտում
14:53 03-11-2014
ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է
944 դիտում
15:43 11-12-2014
ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
658 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար