Գերմանական «Լյուֆտհանզա» ավիաընկերության օդաչուները սկսել են եռօրյա գործադուլ: Նախատեսվում է, որ ավելի քան 1300 տեղական և միջազգային չվերթ կհետաձգվի:
Նրանք պահանջում են բարձրացնել կենսաթոշակային վճարումները նրանց համար, ովքեր ստիպված են ժամանակից շուտ անցնել թոշակի:
Նրանք գերմանական ավիաընկերության հետ դեռ համաձայնության չեն եկել: