Դիեգո Կոստան բաց կթողնի «Մարիբոր»-ի հետ խաղը
«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մարիբոր»-ի հետ կայանալիք խաղը:
«Դիեգոն չի մարզվել, քանի որ վնասվածքից դեռ չի ապաքինվել: Նա չի կարող մասնակցել «Մարիբոր»-ի հետ վաղը կայանալիք հանդիպմանը»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: