Դիեգո Կոստան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը
«Ատլետիկո»-ի հարձակման գծի առաջատարԴիեգո Կոստան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մայիսի 24-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղը: Այդ մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի մոտ կասկածվում է ծնկատակի ջլի խզում: Եթե կասկածները հաստատվեն, ապա վնասվածքի հետևանքով Դիեգո Կոստան կարող է բաց թողնել նաև 2014 թվականի աշխարհի առաջնությունը: