«Սպարտակ» - «Ուրալ»`0:1. Մանուչարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոկսվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Ուրալ»-ին: Խաղի ելքը վճռեց 20-րդ րոպեին, երբ Էդգար Մանուչարյանի անկյունային փոխանցումից հետո Խոզինը առաջ մղեց իր թիմին: Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 67 րոպե, որից հետո փոխարինվեց:
«Սպարտակ»-ի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել Հայսատանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Վերջինս փոխարինվեց 75 րոպեին, իսկ Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այդպսով «Սպարտակ»-ի առանց հաղթանակների հանդիպումների շարքը հասավ հինգի:
[b]«Սպարտակ» - «Ուրալ»`0:1[/b]
Գոլ` Խոզին 20'