Վերջին անգամ դուբլի հեղինակ էի դարձել պատանեկության տարիքում. Ֆիլիպ Լահմ
«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լահմը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Վերդեր»-ի հետ կայացած խաղից հետո չի թաքցրել իր ոգևորությունը: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Բավարիա»-ն մրցակցին հաղթեց 6:0 հաշվով, իսկ Լահմը դարձավ դուբլի հեղինակ:
«Իհարկե, ինձ համար սա առանձնահատուկ երևույթ է, քանի որ հաճախակի չեմ դառնում երկու գոլի հեղինակ: Վերջին անգամ դուբլի հեղինակ էի դարձել պատանեկության տարիքում: Միգուցե սա իմ կարիերայի վերջին դուբլն էր: Ամենակարևորը , որ թիմը հաղթում է և ցուցադրում է հիանալի ֆուտբոլ»,-ասել է Լահմը: