12753 դիտում
19:50 18-10-2014
Ջրվեժում հարսանեկան արարողությանը մասնակցող ընտանիքի անդամներից 3-ը վրաերթի են ենթարկվել
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 00:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող «Ալգա» ռեստորանային համալիրի մոտ վրաերթի ենթարկված անձինք կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 00:40-ի սահմաններում Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 30-ամյա Արամայիս Միրզոյանը վարելով Շեվրոլե մակնիշի Տ 8250 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ավտոճանապարհի վերը նշված ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 43-ամյա Նորիկ Սահակյանին, 17-ամյա Սիրարփի Սահակյանին եւ 16-ամյա Հայարփի Սահակյանին: Որից հետո նրանց թողնելով անօգնական վիճակում, իսկ մեքենան դեպքի վայրում, Շեվրոլեի վարորդը դիմել է փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներն մեկ ընտանիքի անդամներ են եւ մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության: Նրանք տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վրարերթի ենթարկվածներից Ն. Սահակյանն աշխատում է Աջափնյակ վարչական շրջանի սանմաքրման գրասենյակում, իսկ Հ. Սահակյանը սովորում է Քասախի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Իսկ Շեվրոլեի վարորդը «Ջրվեժ-16» տաքսի ծառայության աշխատակից է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4764 դիտում
23:07 13-11-2015
Էլ ոչ մի հարսանիք. հարսանյաց արարողությանը մասնակցող փոքրիկները. տեսանյութ