Դինքի սպանության գործով փաստաթղթերը պետական գաղտնի՞ք են
Թուրքիայում խորանում է առեղծվածը Դինքի սպանության գործով փաստաթղթերի շուրջ: Ի վերջո, այդ փաստաթղթերը Թուրքիայում պետական գաղտնի՞ք են, թե `ոչ: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը կոչ է արել դատարանին` հարցը տալ ռազմական դատախազությանը: Ավելի վաղ դատարանը երկու անգամ հարցում էր ուղղել Հետախուզական ծառայություն, սակայն, հստակ պատասխան չէր ստացել: Դինքի ընտանիքի փաստաբանը նշում է, որ փաստաթղթերը պետք է հրապարակվեն` անկախ գաղտնիության աստիճանից:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35501]Armnewstv.am[/url]