2646 դիտում
21:14 18-10-2014
Տիչինա փողոցի տների հիմքերն անձրևներից գոյացած կեղտաջրերի պատճառով քայքայվել են. տեսանյութ
Սա ֆանտաստիկ ֆիլմից դրվագ չէ, ոչ էլ ֆոտոմոնտաժ: Այս կադրերը արվել են անձրևից հետո: Մինչև ծնկները հասնող կեղտաջուրն ու ջրի տակ մնացած իրերը արդեն սովորոկան են դարձել Տիչինայի փողոցի տների բնակիչների համար: Հեղեղատար առուն անցնում է բակերով, ռելիեֆի թեքության պատճառով լցվում տները` քայքայելով հիմքերը: Խոնավությունից ճաքճքել են պատերը, նույնիսկ պատուհանները չեն բացվում: Տուն մտնելիս կարելի է զգալ խոնավության հոտը: Տանտիրոջ խոսքով` կադաստրի պետական կոմիտեն այս բնակարանը երրորդ կարգի վթարային է համարել: Մի կողմից անձրևներն են պատուհաս դարձել, մյուս կողմից էլ խմելու ջրի խողովակները:
Բնակիչներից ոմանք ինքնուրույն նորոգել են ջրահեռացման համակարգը ու առվի երկայնքով կառուցել բետոնե արգելապատնեշ: Սակայն խնդիրն այսքանով չի լուծվում: Ասում են` ամեն օր հետևում են եղանակի տեսությանը` հույսով, որ անձրև չի գա: Խնդրի լուծման համար պատկան դռներ հաճախ են թակել: Պատասխանը մեկն է` հնարավորություն չկա:
Այս փողոցում ջրահեռացման համակարգ չկա դեռ խորհրդային տարիներից: Քաղաքապետարանն Արմնյուզի հետ զրույցում ասաց, որ նոր ջրատար կառուցելը մեծ գումարների հետ է կապված: Բայց խնդրին լուծում տալու համար մոտ օրերս ջրմուղի հետ կայցելեն թաղամաս, կուսումնասիրեն տեղանքը ու քայլեր կձեռնարկեն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35489]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2874 դիտում
15:30 18-01-2022
Արմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է