ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն են տարածել: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԵԱՀԿ պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ ասված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում և Բաքվում հանդիպումներ են անցկացրել նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներին ներկա չի գտնվել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, սակայն ամերիկյան կողմից պատվիրակ է եղել:
Համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Փարիզում հոկտեմբերի վերջին ծրագրվող Սարգսյան-Ալիև բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Համանախագահներն ընդգծել են, որ շփման գծում իրավիճակի կայունացում է նկատվում և հույս են հայտնել, որ վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ինտենսիվ բնույթ չեն կրի:
Համանախագահները կոչ են արել նաև քայլեր ձեռնարկել քաղքացիական հասարակության հանդեպ բռնության կիրառումը կանխելու ուղղությամբ: