1553 դիտում
17:09 13-03-2021
Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ:
Այդ համատեքստում նշանակալի արտոնություններ պետք է նախատեսենք բոլոր տնտեսվարողների համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղահանված անձանց տնտեսական գործունեությանն օժանդակելու ծրագրերին»,- նշել է Հանրապետության նախագահը:
Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունը պետք է նոր ծրագրեր առաջարկի ինչպես ողջ Արցախի, այնպես էլ առանձին գոտիների համար՝ զուգահեռ աշխատելով այդ ծրագրերի շահառուների՝ խոշոր տնտեսվարողների, գյուղացիների ու անհատ ձեռնարկատերերի հետ:
ԱՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր՝ կապված աշնանացանի վիճակի և գարնանացանի ընթացքի հետ

Նմանատիպ նյութեր
2554 դիտում
11:22 01-01-2021
Թո՛ղ 2021 թվականը դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․ Արայիկ Հարությունյան
2724 դիտում
15:40 23-06-2020
Արցախի Քաշաթաղի շրջանում մեկնարկում են ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր. Արայիկ Հարությունյան
1199 դիտում
19:05 18-10-2014
Ուկրաինայում կստեղծվի հետախուզական ծառայությունների վերակազմակերպման ազգային գաղտնի ծրագիր
Այս բաժնից
1105 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
940 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1225 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild