211652_close_icon

Կապանում հոկտեմբերի 19-ին քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարք կանցկացվի

views-count2722 դիտում article-date 12:27 18-10-2014
Հոկտեմբերի 19-ին Կապան քաղաքը նշելու է քաղաքային կարգավիճակ ստանլու իր 76-ամյակը: Քաղաքի ղեկավարությունը և բնակչությունը մեծ հանդիսավորությամբ կնշեն քաղաքի տոնը: Այդ կապակցությամբ կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ: Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենա օրհնության արարողություն, որից հետո ծաղկիկներ կխոնարհվեն Բաղաբուրջի հուշահամալիրում և Գ. Նժդեհի հուշարձանին: «Հին ու նոր Կապան» Շ. Մովսիսյանի անվան թանգարանում, ինչպես նաև գեղարվեստի, արվեստի, ՄՊՍԿ-ի, արվեստի քոլեջի սաների նկարների ցուցահանդես Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգում կբացվեն ցուցահանդեսներ: Կբացվի նաև Լորիկ Մինասյանի նկարների ցուցահանդես Կապանի երկրագիտական թանգարանում: Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգում մանկական համերգային ծրագիր կանցկացվի. Կլինեն սպորտային միջոցառումներ՝ կրոսավազք, հեծանվավազք: Իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ, պարգևատրումներ, տոնական համերգ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում:

Նմանատիպ նյութեր