211652_close_icon
views-count2052 դիտում article-date 11:10 18-10-2014

Փոխվարչապետի պաշտոնում՝ Վարդան Այվազյա՞նը. 168 ժամ

««168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար՝ այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր