1656 դիտում
11:09 26-04-2014
Արմեն Մովսիսյանին կփոխարենի Վարդան Այվազյա՞նը․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել է Չեխիայից, ուր գտնվում էր աշխատանքային այցով, և այսօր հնարավոր է նոր նշանակումներ լինեն կառավարության դեռևս թափուր պաշտոններում։ Նշենք նաև, որ այսօր կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը։ Տեղեկություն կա, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով բնապահպանության նախկին նախարարն էր։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանին երեկ «Ժամանակը» խնդրեց հստակություն մտցնել իր հետագա պաշտոնավարման հետ կապված։ «Կուսակցությունը ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,- հայտարարեց Մովսիսյանը։ Մեր հարցին՝ իսկ ինքը կցանկանա՞ աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, Մովսիսյանը պատասխանեց՝ այո»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2052 դիտում
11:10 18-10-2014
Փոխվարչապետի պաշտոնում՝ Վարդան Այվազյա՞նը. 168 ժամ
12304 դիտում
18:50 15-06-2018
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1586 դիտում
09:22 07-11-2014
Դատե՞լ, թե՞ չդատել Արմեն Մովսիսյանին. ՀԺ
Այս բաժնից
1249 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»