211652_close_icon
views-count11237 դիտում article-date 10:06 18-10-2014

Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Մեսրոբյանը, վարելով Opel մակնիշի 34 NZ 819 համարանիշի ավտոմեքենան, Գայի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 26 շենքի դիմաց կանգնեցված էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները: Վթարի հետևանքով վարորդ Ա. Մեսրոբյանն ու ուղևոր՝ Երևան քաղաքի Քոչարյան 6 շենքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 2-րդ վաշտի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր