902 դիտում
20:48 17-10-2014
ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF)
տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեր Պուարյեին: Տիկին Պուարյեն գտնվում է Հայաստանում՝ Երեւանում
կազմակերպված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ու ԱՊՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի
համակարգողների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` մեր երկրում երեխաների
իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման գործում:
Արդյունավետ համարելով կառույցի գործունեությունը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն
է հայտնել այսուհետ եւս շարունակել աջակցել հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնության: Հովիկ
Աբրահամյանը կարեւորել է UNICEF-ի կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը եւ
հավաստիացրել, որ հետեւողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման
հարցում:
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության
ոլորտում եւ վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու
պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել
սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն
ուսանելի օրինակ կարող է ծառայել նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար: Տիկին Պուարյեն շնորհակալություն է հայտնել UNICEF-ի տարեկան հավաքը Երեւանում պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, որի շրջանակում քննարկվել է նաեւ Հայաստանի հետ առաջիկա հինգ տարվա համագործակցության ծրագիրը: «Մեր գործընկերության ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ ուշադրության կենտրոնում երեխան է՝ համակողմանի խնդիրներով, ոչ թե ոլորտային մոտեցումը», - նշել է UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը եւ գոհունակություն հայտնել պատկան նախարարությունների, առաջին հերթին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընթացքից:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-UNICEF համագործակցության նոր ծրագրի հիմքում պետք է լինի ՀՀ-ում երեխաների իրավիճակի հետ կապված մարտահրավերների հաղթահարումը՝ աջակցություն երեխաների առավել խոցելի խմբերին, մանկատների բեռնաթափում եւ այլն:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
13:57 26-02-2014
Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Այս բաժնից
1123 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
802 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2488 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ