1011 դիտում
17:56 17-10-2014
Կեղտաջրերի մաքրումը դարձել է հրատապ խնդիր
«Համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ» անվանումն էր կրում հոկտեմբերի 16/17-ին Աղվերանում կայացած Ազգային սեմինարը: Նրա մասնակիցները՝ «Ջինջ» խորհրդատվական, «Երեւան Ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները, ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն, մի շարք այլ կազմակերպությունների ու մասնագետներ քննարկում էին հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ոլորտում ստեղծված ոչ գոհացուցիչ իրավիճակը, ներկայացնում առկա թերություններն ու դրանց պատճառները:
Իսկ դա ոչ միայն կարեւոր է, այլեւ հրատապ: Գյուղական բնակավայրերում մեծամասամբ շարունակում են կեղտաջրերը կուտակել պարզունակ ու ջրաթափանց հորերում: Շատ քաղաքներում վթարային վիճակում են գտնվում կոյուղաջրերի մաքրման կայանները, կամ դրանք բացակայում են
իսպառ: Դժվարությամբ են իրենց համար ճանապարհ հարթում կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաները: Արտադրական ձեռնարկությունների զգալի մասը չունի պահանջվող կեղտաջրերի նախնական մաքրման կայաններ: Այս ամենի պատճառով բնակիչների համար առաջանում են լուրջ բնապահպանական, առողջապահական եւ սոցիալական խնդիրներ:
Սեմինարի մասնակիցների կարծիքով ոչ բավարար ուշադրությունը կեղտաջրերի մաքրմանը նաեւ արգելակում է մասնավորապես, զբոսաշրջիկության ու հյուրանոցային բիզնեսի զարգացումը Հայաստանում:
Անգամ մեր հարեւան Վրաստանում օրեսդրության մակարդակով ճամփեզրերին ու գետափերին գործող հանրային սննդի օբյեկտներից պահանջվում է կառուցել տիպային զուգարաններ, մինչդեռ մեզանում անգամ շատ հյուրանոցներ ու ռեստարանային համալիրներ չունեն կոյուղաջրերի մաքրման անգամ պարզունակ կայաններ:
Իսկ որ ամենացավալին է՝ հասարակական գիտակցության մեջ կեղտաջրերի մաքրումը իր ակնհայտ հրատապությամբ հանդերձ շարունակում է երկրորդային համարվել, պահանջվող ծախսերն էլ՝ շռայլություն: Այս ամենին այլոց թվում նպաստում է նաեւ օրենսդրության անկատարությունը, պետական կառավարման մարմինների կողմից անբավարար վերահսկողությունը, մաքրման կայանների կառուցումը
խրախուսող մեխանիզմների, այդ թվում հարկային ու ֆինանսական, բացակայությունը:
Կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ սեմինարի մասնակիցների կողմից ներկայացվեցին ինչպես իրավական ու տնտեսական բնույթի, այնպես էլ կառավարման կատարելագործմանն ուղված մի շարք առաջարկություններ: Որպես դրական օրինակ նշվեց «Հայջրմուղկուղի» ՓԲԸ եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ կողմից իրականացվող աշխատանքն ու ծրագրերը: Մասնավորապես, «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք»
շահագործման տնօրեն Արամ Սահակյանը տեղեկացրեց, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ մայրաքաղաքի կեղտաջրերի «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման նպատակով, որի շնորհիվ Հրազդան ուղղվող ջրերը կենթարկվեն մանրակրկիտ մեխանիկական մաքրման: Վերջում, սեմինարի մասնակիցներն այցելեցին Փարաքար գյուղի մաքրման կայան, որի կառուցմամբ զգալիորեն
լուծվել են բնապահպանական խնդիրները համայնքում:
Նմանատիպ նյութեր
3938 դիտում
10:07 30-10-2018
Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը ճիշտ չէ․ «Առավոտ»
3155 դիտում
16:14 15-11-2019
Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի՝ ջրով լցված տարածքների մաքրումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1102 դիտում
10:36 21-03-2024
Անվադողերից մինչև ներքնակներ. մեկնարկել է գետերի հուների մաքրումը (տեսանյութ)
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում