3941 դիտում
10:07 30-10-2018
Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը ճիշտ չէ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը երեկ տեսամիացման ընթացքում վստահեցրեց՝ ընդհանուր առմամբ ՌԴ-ն մեծ ուշադրությամբ հետևում է այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, և նշեց.
«Ռուսաստանն ընդհանուր առմամբ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Մենք տրամադրված ենք երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած կառավարության օրոք: Հուսով եմ՝ նույն տրամադրվածությունը կա նաև Հայաստանում»:
Դառնալով ՀԱՊԿ գլխավոր բարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքներին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ինձ դուր չի գալիս այն իրավիճակը, որ ներքին խնդիրներն արտացոլվում են արտաքին քաղաքականության մեջ և ՀԱՊԿ-ի քարտուղարությանը կասկածի տակ են դնում, որը ղեկավարում է Յուրի Խաչատուրովը: Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը, իմ կարծիքով, ճիշտ չէ և հեռու է մեր ընդհանուր պատկերացումներից: Կարծում եմ՝ դա մարդկային առումով բացատրելի է և հենց դրա համար էլ պետք է չդառնա քաղաքական գիծ: Կոոուպցիայի դեմ պայքարը դարձել է քաղաքական գործիք, բայց պետք է տարբերել քաղաքական հետապնդումները կոռուպցիայի դեմ պայքարից: Եթե շարունակի նույն ոգով, ՀՀ֊ն իր վարկանիշը կկորցնի ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլև ողջ միջազգային հանրության աչքում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»