211652_close_icon
views-count31151 դիտում article-date 17:31 17-10-2014

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Rover-ն ու Opel-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 17-ին , ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14: 30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Թադևոս Շախվերդյանի վարած Opel մակնիշի 34 АU 772 համարանիշի և Ռուբերտ Խաչատրյանի վարած Rover մակնիշի 95 СС 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վորորդ Թ. Շախվերդյանն ու նրա ուղևոր 26-ամյա Վազգեն Սվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ փրկարակ-ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ազատ Գրիգորյանը` ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Նախնական տվյալներով ROVER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 800.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 1.400.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, ROVER մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 44.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 34.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր