Խավին չի հեռանա «Բարսելոնա»-ից. գործակալ
«Բարսելոնա»-ի կիսպաշժտպան Խավիի գործակալ մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց իսպանացի խաղցողը եկող տարվա հունվարին հեռանալու է կատալոնյան ակումբից:
«Խավին երջանիկ է «Բարսելոնա»-ում, իսկ մարզչական շտաբը գոհ է նրանից: Նա չի հեռանա հունվարին: Այո, դա ճիշտ է, որ ես մի քանի շաբաթ առաջ այցելել եմ «Մանչեսթեր Սիթի» - «Ռոմա» խաղին, սակայն Խավիի առնչությամբ այդ ակումբների հետ բանակցություններ չեմ վարել»,-ասել է գործակալը: