211652_close_icon
views-count1352 դիտում article-date 13:25 17-01-2014

Խավին «Բարսելոնա»-ի կազմում իր 700-րդ խաղը անցկացրեց

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիի համար Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Խետաֆե»-ի հետ կայացած հանդիպումը 700-ր էր կատալոնյան ակումբի մարզաշապիկով: խավին հանդիսանում է «Բարսելոնա»-ի սան: Իսպանացի կիսապաշտպանը թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1998 թվականի օգոստոսի 18-ին` Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում «Մալյորկա»-ի հետ կայացած խաղում: Իր առաջին գոլը Խավին խփել է «Վալյադոլիդ»-ի դարպասը: Ընդհանուր առմամբ 33-ամյա իսպանացին խաղացողը կատալոնյան ակումբի կազմում խփել է 83 գոլ:

Նմանատիպ նյութեր