Ֆուտբոլիստների դաժան ծեծկռտուք և 12 կարմիր քարտ՝ մեկ խաղի ընթացքում. տեսանյութ
Արգենտինայի առաջնության երրորդ դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ բացառիկ միջադեպ է արձանագրվել: «Դեպորտիվո Ռոկա» - «Կիպոլետի» ժամանակ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ հանդիպման մրցավարը կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի խաղացողներից մեկին: Դրանից հետո վիճաբանություն է սկսվել ֆուտբոլիստների միջև, որը վերածվել է դաժան ծեծկռտուքի: Մրցավարը ստիպված է եղել 12 կարմիր քարտ ցույց տալ թիմերի ֆուտբոլիստներին: