Ոստիկանները որսորդական հրացան և փամփուշտներ են հայտնաբերել
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Սերս գյուղի հեռուստակայանին հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի 7,62 տրամաչափի ակոսափող, որսորդական հրացան:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 7,62 տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]