211652_close_icon
views-count1249 դիտում article-date 20:30 16-10-2014

Սուարեսը պատրաստ է «Էլ կլասիկոյին»

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պատրաստ է իր նորամուտը նշել կատալոնյան ակումբի կազմում: «Շատ եմ ցանկանում նորամուտս նշել «Ռեալ»-ի դեմ խաղում: Դա ինձ համար առանձնահատուկ իրադարձություն կլինի: Ես ինձ հիանալի եմ զգում, քանի որ գերազանց մարզավիճակում եմ գտնվում: «Բարսելոնա»-ում ադապտացվելը ինձ համար խնդիր չէ: Ես պարզապես ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ և հաճույք ստանալ ֆուտբոլից»,- Սուրաեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ ուրուգվայցին 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը: Դրանից հետո ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել էր 4 ամսով: Ուրուգվայցու որակազրկումը ավարտվելու է հոկտեմբեր 25-ին: Հենց այդ օրը Իսպանիայի առաջնության շրջանակում միմյանց հետ կմցրեն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:

Նմանատիպ նյութեր