Սուարեսը պատրաստ է «Ռեալ»-ի հետ խաղին. Ինյեստա
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստ է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղին: Հերթական «Էլ կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 25-ին:
«Սուարեսը հիանալի իրավիճակում է գտնվում: Իհարկե, նրա համար շատ դժվար է, քանի որ երկար ժամանակ չի խաղացել: Բայց Սուարեսը պատրաստ է «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը»,-ասել է Ինյեստան:
Հիշեցնենք, որ Սուարեսը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկված է 4 ամսով, որը կավարտվի հոկտեմբերի 25-ին: