1094 դիտում
20:14 16-10-2014
Հանդիպում լրագրողների հետ. ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը (տեղեկանքը զետեղված է կայքի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ԵՌԱՄՍՅԱԿ ենթաբաժնում):
2014 թվականի ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 13776 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, թրաֆիքինգի, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 424 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 796 միավոր հրազեն՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ 134-ով ավելի:
41 դեպքով նվազել են խմբերի կողմից կատարված հանցագործությունները:
19 դեպքով նվազել են անչափահասների կողմից, 16 դեպքով՝ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 25 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումները: Բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում նաեւ սպանություն, հրազենի գործադրմամբ խուլիագանություն, ՃԵԿ-ի կանոնների խախտում, տրանսպորտային միջոց փախցնելու հանցատեսակներով:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառով նախկին տարիներին կասեցված քրեական գործերը: 2014 թվականի ինը ամիսներին բացահայտվել է նախկինում կատարված 240 հանցագործության դեպք՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 113-ով ավելի:
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանությունը խիստ կարեւորում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազումը, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանումը: Անցած ինն ամիսներին իրականացվել են համակարգն արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, ոստիկանության գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, կադրերի հետ տարվող աշխատանքները եւ ուսումնական գործընթացը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ համագործակցությունն ակտիվացնելու, հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու բազմաբնույթ միջոցառումներ:
Հունան Պողոսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
17:39 23-10-2014
Ոստիկանությունում ներկայացվեց այս տարվա 9 ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան