211652_close_icon
views-count1893 դիտում article-date 21:00 14-12-2015

Լրագրողներին ներկայացվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին ներկայացվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես և ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Հունան Պողոսյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդած շրջանում եւ հանրաքվեի ընթացքում ոստիկանության օպերատիվ շտաբի աշխատանքը: Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում ստացված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների եւ տեղեկությունների քննարկման արդյունքները: Ժամանակավոր վկայականներով, այլ կերպ ասած՝ 9-րդ ձեւով կրկնակի քվեարկության վերաբերյալ ստացված ահազանգերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Առաջին հերթին հենց ոստիկանությունն է շահագրգռված, որ օրինազանցության յուրաքանչյուր դեպք բացահայտվի: Ոչ մի ահազանգ մեր կողմից անուշադրության չի մատնվել, ուսումնասիրվել է, հիմնավոր լինելու դեպքում՝ ընթացք է տրվել»,- ընդգծեց Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ ահազանգը դեռեւս քրեական գործ հարուցելու հիմք չէ. այն պետք է հիմնավորվի: Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հանրաքվեի ընթացքում լրատվամիջոցների կատարած աշխատանքից՝ նշելով, որ շատ դեպքերում հենց լրագրողներն օգնեցին իրավախախտումներ բացահայտելուն: Նա նաեւ նշեց, որ ստացված ահազանգերով ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Հունան Պողոսյանը գնահատեց մասնավորապես այն փաստը, որ համապետական նման ծավալուն միջոցառման ընթացքում ոստիկանների ծառայության վերաբերյալ որեւէ բողոք չի արձանագրվել: Հանդիպմանը սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների հարցերին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր