211652_close_icon
views-count968 դիտում article-date 14:04 16-10-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 15-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 14 դեպքից՝ 13-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության՝ 5, շորթման և մաքսանենգության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր