898 դիտում
12:54 16-10-2014
Մշակութային միջոցառում Լիբանանում
Հոկտեմբերի 14-ին Բեյրութում` «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում, Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչատների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը երկրորդ անգամ է անցկացվում Լիբանանում:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը բարձր գնահատեց «Վահե Սեթյան» հրատարակչատան ջանքերը ձեռնարկի կազմակերպման առումով` գոհունակություն հայտնելով, որ Երևանի պետհամալսարանի հրատարակչատան բաժանմունքն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իրենց հրատարակություններով նույնպես իրենց մասնակցությունն են բերել ցուցահանդեսին: Շեշետելով, որ հայոց լեզուն բացարձակ արժեք է և հայ ժողովուրդի հզոր զենքը, դեսպանը համոզմունք հայտնեց, որ ձեռնարկը դրական ազդեցություն կունենա գրահրատակչական արդյունաբերության վրա, կմիավորի արհեստավարժ մարդկանց, կապահովի Հայաստան-սփյուռք գործակցության խորացման գործընթացի շարունակականությունը և երեխաների ու երիտասարդների մոտ կարթնացնի և կխորացնի սերը ընթերցանության հանդեպ:
Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի հրատարակիչների ազգային միության նախագահը, ինչպես նաև «Զանգակ», «Պրինտ ինֆո-Սարգիս Խաչենց», «Բուքինիստ» և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատների տնօրեններն ու «Խնկո Ապոր» գրադարանի փոխտնօրենը, Լիբանանում գտնվելու օրերին այցելելու է հայկական կրթական հաստատություններ, որտեղ հանդիպումներ է ունենալու վարժարանների տնօրենների և մտավորականների հետ:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև Լիբանանի հայկական հրատարակչատները` իրենց հավաքածուներով:
Նմանատիպ նյութեր
1499 դիտում
21:00 27-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում
1060 դիտում
23:16 02-03-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Լիբանանում
1431 դիտում
22:03 12-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Լիբանանում
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին