24327 դիտում
11:13 16-10-2014
Ինչու՞ է Երևանի ոստիկանապետը գիշերային ժամերին միայնակ շրջում Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 01:30-ի սահմաններում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի վայրից Երևան վերադառնալիս ականատես է եղել, թե ինչպես է Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը Կենտրոն վարչական շրջանում միայնակ՝ առանց թիկնապահների ու «Կարմիր բերետների» շրջում փողոցում:
Ֆոտոլրագրողի հարցին, թե նա ինչու՞ է միայնակ, Երևանի ոստիկանապետը պատասխանել է. «Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, բոլորիս տունն է, բոլորս էլ կարող ենք ապահով զգալ մեզ, քանի որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը»:
Իսկ հետո ավելի է անկեղծացել՝ ասելով. «Գիշերային ծառայություն կատարող ոստիկանների աշխատանքն եմ ստուգում»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
8033 դիտում
10:28 15-06-2017
Ինչու է ամբողջ աշխարհում աղբահանությունն իրականացվում նաև գիշերային ժամերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2375 դիտում
16:45 29-07-2014
Երևանի կանաչապատ տարածքների ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին
Այս բաժնից
48522 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը