211652_close_icon
views-count8036 դիտում article-date 10:28 15-06-2017

Ինչու է ամբողջ աշխարհում աղբահանությունն իրականացվում նաև գիշերային ժամերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացող ծանրաբեռնված քաղաքներում, աղբահանության խնդիրը ձեռք է բերում մեծ կենսական նշանակություն՝ մեծապես հաշվի առնելով ուրբանիզացման արդյունքում քաղաքային ազգաբնակչության դինամիկ աճը, շինարարության ակտիվ տեմպերը և առավելապես դրանցով պայմանավորված աղտոտվածության աստիճանը։ Ընդ որում, այն գլխավորապես մեծ կարևորություն է ձեռք բերում քաղաքի խիտ բնակեցված տարածքներում և մարդաշատ հատվածներում, որտեղ օդի և շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակն առավել բարձր է։ Ըստ այդմ, աղբահանության հետ մեկտեղ մեծանում է նաև դրա աշխատանքների կազմակերպման արդյունավետության հիմնախնդիրը։ Արդյունքում, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում աղբահանությունը բավական արդյունավետորեն և ակտիվորեն իրականացվում է հատկապես գիշերով։ Որպես կանոն, գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը, ի վերջո, ընդունված միջազգային պրակտիկա է, որին տարեցտարի հետևում են շատ ու շատ երկրներ։ Այն կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը: Գերմանական Բոնն քաղաքում աղբահանության համար գիշերային ժամերին գործում է հատուկ գրաֆիկ, որը նախօրոք ընտրվում և հաստատվում է տեղական իշխանությունների կողմից։ Բնակիչները հատուկ առանձնացված աղբատարներում թողնում են աղբը, որը նաև անցնում է խիստ սորտավորման և ուտիլիզացման աստիճանակարգ։ Այն բնակիչները, ովքեր նպատակահարմար չեն համարում երեկոյան ժամերին աղբահանության գրաֆիկին հետևել, ստիպված են սեփական գրպանից վճարել մասնավոր ընկերությանը ցերեկային ժամերին աղբահանությունն իրականացնելու համար։ Ամերիկյան Սան Խոսե քաղաքում հստակեցված է աղբահանության գործընթացը, որն իրականացվում է երեկոյան ժամը 10-ից հետո։ Բնակիչները յուրաքանչյուր ուրբաթ իրենց աղբամանները տեղադրում են իրենց տան առջև հատուկ հարմարեցված վայրում, իսկ շաբաթ առավոտյան այն արդեն աղբահանված է լինում։ Չինաստանում, որտեղ տարեկան աղբահանվում է մոտ 254 մլն տոննա աղբ, աղբահանությունը հիմնականում իրականացվում է գիշերով։ Ուշ գիշերով բազմամիլիոն բնակչություն ունեցող Շանհայ քաղաքում աղբահանությունը կազմակերպվում է ըստ վարչական շրջանների, որտեղ աղբահանման, սանիտարական մաքրման, սորտավորման և ուտիլիզացման աշխատանքները կատարվում են զուգահեռաբար, որից հետո այն տեղափոխվում է 8 միլիոն բնակչություն ունեցող Չժենչժուա քաղաքային ավանից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շրջան, որտեղ տեղակայված է 20 ֆուտբոլային դաշտի չափով աղբատեղափոխման համար հատկացված տարածք։ Այնտեղ դրանք անմիջապես հատուկ սարքավորումների միջոցով այրվում են և վերամշակվում։ Գիշերային ժամերին աղբահանումն իրականացնելը ժամանակակից աշխարհում բավական շահեկան է և արդյունավետ, որին հետևում են թե՛ զարգացած և թե՛զարգացող երկրներն ու քաղաքները։ Ոմանք, իհարկե, դեռևս չեն շտապում անցնել այդ համակարգին՝ խուսափելով գործող գիշերային լռության մասին օրենքների չարաշահումից կամ բնակչության գիշերային անդորրի խափանումից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, զարգացող ուրբանիզացվող քաղաքներում գիշերային աղբահանությունն աստիճանաբար դառնում է օրակարգային և համատարած։ Երևանում աղբահանության և սանմաքրման աշխատանքներ իրականացնող «Սանիթեք» միջազգային ընկերությունը, հետևելով միջազգային պրակտիկային և աղբահանման արդյունավետ եղանակներին ու փորձին, աղբահանությունն իրականացնում է նաև գիշերային ժամերին։ Իհարկե, սկզբնական շրջանում գտնվեցին բնակիչներ, ովքեր դժգոհում էին գիշերային ժամերին իրականացվող աղբահանության ժամանակ աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից։ Սակայն, ինչպես միջազգային փորձն է վկայում, անհատական բողոքներ լինում են ցանկացած երկրում և քաղաքում։ Այդ առումով, «Սանիթեք» ընկերությունը, հետևելով դրանց, ըստ էության, փորձում է հղկել թերությունները, առավելագույնս արդիականացնել և կատարելագործել գործող ենթակառուցվածքները։ Մասնավորապես, «Սանիթեք» ընկերությունում նշում են, որ բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների: Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվում է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանանում. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում: Ի վերջո, ձեռնարկվող բոլոր քայլերը պետք է նպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր